«Աշոտավան-Հացավան» ջրատարի և Աշոտավանի ներքին ցանցի վերակառուցում

տջըտջռը
եռտետ

Սյունիքի մարզում «Վեոլիա ջուր» ընկերոթյունը սեփական ուժերով սկսել է խոշոր ջրաշինարարական աշխատանք։
Վերակառուցվում է «Աշոտավան–Հացավան» ջրատարն ու Աշոտավան գյուղի ներքին ցանցը։ Ընդհանուր առմամբ փոխարինվում է 3920 մետր երկարությամբ խողովակաշար։ Քանի որ H74 մայրուղու վրա մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքներ, իսկ ջրատարը անցնում էր ճանապարհի կենտրոնական մասով, որոշվեց օգտվել առիթից և խողովակաշարը տեղափոխել ճանապարհի եզր։ Սրանով բացառելով հետագայում վթարների դեպքում նոր ասֆալտապատված ճանապարհը քանդելը։ Այժմ «Սիսիան» շահագործման տեղամասը վերակառուցում է 17.5 կմ-ոց ջրատարի 2820 գծամետր հատվածը։ Սակայն Վեոլիաթիմը ոչ միայն ջրատարն է վերակառուցում, այլ նաև Աշոտավան գյուղի ներքին ցանցի 1100 գծամետր հատվածն է նորացնում։ Քայքայված ցանցն այլեւս հնարավոր չէր շահագործել, ինչի հետեւանքով էլ գյուղի ջրամատակարարումն էր խաթարվում։ Պոլիէթիլենե 20–160 մմ տրամաչափով խողովակաշարի կառուցումից հետո այստեղ կբացառվեն վթարները, կկանխվեն ջրակորուստները, իսկ Աշոտավանի մի քանի տասնյակ սպառողներ կունենան կայուն և բավարար ճնշմամբ ջրամատակարարում։