
Արդեն 4-րդ անգամ «Վեոլիա Ջուր» ընկերության Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիրը Կոտայքի մարզի Արզնի գյուղում է: Նախորդ երեք տարիներին ընկերությունը՝ կրկին ՊԿԱԾ-ով վերակառուցման աշխատանքներ է կատարել գյուղի 60% ջրամատակարարման ցանցում, որը արդեն իսկ տվել է իր արդյունքները՝ թույլ տալով ավելացնել ջրամատակարարման տևողությունը գյուղի տարբեր հատվածներում:

Մնացած 40% ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը իրականացվում է արդեն այս տարի: Ընկերությունը ներդնելով 256 մլն դրամ վերակառուցում է 200մմ տրամաչափով 13կմ ջրագիծ, որից օգտվում է 370 բաժանորդ: Ծրագրի արդյունքում վթարների բացառումը, ապօրինությունների վերացումը թույլ կտա կանխել վայրկյանում մոտ 10 լիտր ջուր: Այս պահին աշխատանքների մոտ 40%-ը արդեն իսկ իրականացված են:
Ավարտը հաջորդ տարի։
