Երևանի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջաններում հայտարարված ջրանջատման պատճառը «Արզնի 1» ջրատարի վթարված հատվածի վերանորոգումն է: Վաղ առավոտից «Արաբկիր» շահագործման տեղամասը Պտղնիի ձորում սկսել է 900 մմ-ոց ջրատարի 90 գծամետր հատվածի փոխարինումը 1000 մմ-ոց պողպատե խողովակաշարով: Աշխատանքը բարդ է և ժամանակատար, սակայն հայտարարված 36-ժամյա ջրանջատման տևողությունը կախված է ոչ միայն բուն շինարարական աշխատանքներից, այլև 900 մմ-ոց ջրատարը կրկին ջրով լցնելու գործընթացից, որը ևս ժամեր է պահանջում: