«Արզնի 1» ջրատարը լիարժեք աշխատանքային վիճակում

Դեռևս օգոստոս ամսին, անհայտ անձանց կողմից «Արզնի 1» 900 մմ-ոց թուջե ջրատարը վնասելուց հետո, «Վեոլիա Ջուր» ընկերությունը ժամանակավոր լուծում գտավ, վերանորոգեց ջրատարն ու սպառողներին ապահովվեց ջրամատակարարմամբ: Սակայն անհրաժեշտ էր խնդրին արմատական լուծում տալ: Ինչն էլ և արվեց:

Պտղնիի ձորում, մեկ ամբողջ օրը «Վեոլիա Ջուր» ընկերության «Արաբկիր» շահագործման տեղամասը աշխատեց մայրուղային ջրատարի վթարված՝ 20 գծամետր հատվածը փոխարինելու համար:  Իրականացվող աշխատանքների կարևորությունն ու ծավալը հաշվի առնելով՝ ՎեոլիաԹիմը նախապես պլանավորեց շինարարական աշխատանքները, հայտարարեց ջրանջատում, ապա նոր սկսեց աշխատանքները:

Դրանից բացի, նորոգման աշխատանքներ իրականացվեցին ջրատարի ամբողջ երկայնքով: Մասնագենները վստահեցնում են, որ այս աշխատանքներից հետո «Արզնի 1» ջրատարի վթարների մասին կմոռանանք մի քանի տարի: