Տեղեկացրել էինք, որ օրեր առաջ ժայռի փլուզման հետևանքով վթարվել էր «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 70 լիտր ջրակորստով: Այս ջրատարից են ջուր ստանում Աշտարակ քաղաքը, Սասունիկ, Կարին գյուղերն ու Օշականի ձախ ափը: «Վեոլիա Ջուր» ընկերության «Աշտարակ» շահագործման տեղամասն անմիջապես սկսեց սպառողներին ջուր մատակարարել «Արտակի» պոմպակայանից, և այս ընթացքում սպառողները որևէ անհարմարություն չեն զգացել: Իսկ այդ ընթացքում մասնագիտացված կազմակերությունն իրականացրել է ջրատարի վրա փլուզված ժայռաբեկորների պայթեցման և մաքրման աշխատանքներ: Դրան զուգահեռ Վեոլիա Ջուր ընկերությունը վթարի վայր է տեղափոխել նոր` 500 մմ–ոց խողովակաշար: Վաղն «Աշտարակ» շահագործման տեղամասն ու «Ջրառ» ծառայությունը կսկսեն խողովակների փոխարինումը: Նախատեսվում է աշխատանքն ավարտել 1-2 օրվա ընթացքում: