
Արտաշատ քաղաքի Արազի 43 բազմաբնակարան շենքում տարիներ շարունակ առկա էին կոյուղու հետ կապված խնդիրներ․ հաճախակի խցանումներ, արտահոսքեր և դրանց հետևանքով ստեղծվող անհարմարություններ բնակիչների համար։ Այս ամենին վերջ դրվեց «Աշտարակ» շահագործման տեղամասի իրականացրած աշխատանքների շնորհիվ։ Սեփական ուժերով կառուցվեց 110 գծամետր երկարությամբ նոր կոյուղագիծ՝ 150-250 մմ տրամաչափի պոլիէթիլենե խողովակաշարից։ Այն անմիջապես միացվեց գործող կոյուղու կոլեկտորին՝ ապահովելով ամբողջական և հուսալի համակարգ։ Արդյունքում բնակիչները այսօր արդեն օգտվում են լիարժեք նոր կոյուղային ցանցից, որը բացառել է նախկինում հաճախ կրկնվող վթարներն ու խցանումները։ Իսկ «Վեոլիա Ջուր ընկերությունը» ևս մեկ անգամ հորդորում է բնակիչներին կոյուղին օգտագործել բացառապես ըստ նշանակության՝ համակարգի անխափան աշխատանքը ապահովելու և նոր խցանումներից խուսափելու համար։