
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Ինչ որ բնակիչներ ձեռք են տվել Էջմիածին-Ոսկեվազ-Օշական-Ոսկեհատ բաժանարար փականային հանգույցին՝ ջուրը իրենց գյուղերի կողմը ուղղելու և այգիները ոռոգելու համար: 500 մմ-ոց թուջե ջրատարում տեղի է ունեցել ճնշման բարձրացում, որի հետևանքով 6-7 տեղից խողովակաշարը վթարվել է՝ վայրկյանում 40 լիտր ջրի կորստով: Այս պահին ջրազրկված են Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերը, ճնշման խնդիրներ կան Էջմիածին քաղաքում և հարակից գյուղերում: ՎեոլիաԹիմը առավոտից վթարի վայրում է և փորձում է ստեղծված իրավիճակին լուծում գտնել:
Ընկերությունը պարաստվում է դիմել Ոստիկանություն՝ ապօրինի գործունություն կատարած մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար: