Առինջում Վեոլիա Ջուր ընկերության կողմից իրականացվող մեծածավալ շինաշխատանքների ընթացքում ապամոնտաժվող խողովակներն են։ Այն «ժառանգությունն է», որը տարիներ շարունակ ընկերությունը շահագործել ու պահել է աշխատանքային վիճակում։ Կոռոզիայից փտած ու ժանգոտված այս մետաղական խողովակներն են եղել Առինջի ջրամատակարարման հիմքը։ Եվ ամեն անգամ, երբ համակարգում ճնշման անգամ չնչին տատանումից հերթական վթարն էր լինում, որի հետևանքով ջուրը արտահոսում էր փողոց, սլաքներն անմիջապես ուղղվում էին Վեոլիա Ջրի կողմը։ Սակայն իրականությունն այն է, որ հնարավոր չէ այս աստիճան քայքայված ջրագծերով ապահովել եվրոպական ստանդարտներին համապատասխան ջրամատակարարում։ Առինջի ջրամատակարարման ցանցի լայնածավալ վերակառուցումը սովորական նորոգում չէ, այլ համակարգի ամբողջական թարմացում: