800 գծամետր նոր ջրագիծ՝ Արտաշատի Բակունցի փողոցի բնակիչների համար

ևւըւյըհ
իօ;օլ;՛/լ;՛/

Վեոլիա Ջուր ընկերությունը սեփական ուժերով վերակառուցում է Արտաշատ քաղաքի Բակունցի փողոցի ջրագիծը։ Քաղաքում մեկնարկած ասֆալտապատման աշխատանքներից առաջ «Արտաշատ» շահագործման տեղամասի մասնագետները փոխարինում են փողոցի վթարային և քայքայված խողովակաշարը։ 

իկյ;լ

Այստեղ վթարները հաճախակի էին, իսկ ջրակորուստը կազմում էր վայրկյանում շուրջ 2 լիտր։ Դրա հետևանքով պարբերաբար ջրանջատումներ էին լինում։ Խնդիրը հիմնովին լուծելու նպատակով ՎեոլիաԹիմը փողոցի 50 բաժանորդի համար կառուցում է 800 գծամետր նոր ջրագիծ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 20 օրում։ 

ըւիիւը

Արդյունքում կկրճատվեն շահագործման ծախսերը, կվերանան ջրագողությունները, իսկ փողոցի բնակիչները կունենան ավելի որակյալ և բարելավված ջրամատակարարում։