80 բաժանորդ կապահովվի նոր ջրագծերով․ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքները Մեծամորում

ւիկւօլ
յկյիօլ

Վեոլիա Ջուր ընկերության «Արմավիր» շահագործման տեղամասը Մեծամոր քաղաքի 4-րդ թաղամասում սեփական ուժերով ջրագծեր է վերակառուցում։ Հին ջրագծերն անցնում էին քարե պարիսպների, շինությունների և ծառերի տակով, ինչի հետևանքով հատկապես գաղտնի վթարների հայտնաբերումն ու վերացումը երկար ժամանակ էին պահանջում։ Թաղամասի 5 փողոցների հին ու քայքայված ջրագծերը փոխարինվում են 25-110 մմ-անոց պոլիէթիլենե ջրագծերով։ Ընդհանուր առմամբ, 80 բաժանորդի համար փոխարինվում է 1540 գծամետր ջրագիծ։ Գրունտային և քարքարոտ տեղանքի բարդ պայմաններում ընթացող աշխատանքները նախատեսվում է ավարտել շուրջ 20 օրում։ 

գհգֆյ

Թեպետ ընկերությունն իր սպասարկման բնակավայրերում Վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում իրականացնում է անհրաժեշտ ներդրումներ, սակայն դրանց շարունակականությունն ապահովելու համար կարևոր է նաև ջրի վարձավճարների բարեխիղճ և ժամանակին վճարումը։ Հավաքագրված վճարները հնարավորություն են տալիս ներդրումներ կատարել նաև մյուս բնակավայրերում՝ ջրամատակարարման համակարգի տարբեր հատվածներում առկա խնդիրները լուծելու և ծառայության որակը բարելավելու նպատակով։

ևրևր
սցղդց