Օրերս Մասիս քաղաքը սնող Արարատյան 1/2 պոմպակայանից դեպի Խարբերդի ՕԿՋ տանող 529 մմ-ոց ջրատարի վրա գրանցվել էր 6 վթար։ «Մասիս» ենթատեղամասը, վերացնելով այդ վթարները, կանխեց վայրկյանում 12 լիտր ջրակորուստ։ Երբ առհասարակ խոսվում է ջրանջատումների, դրանց պատճառների և դրանց հետևանքով բնակիչների դժգոհությունների մասին, լիովին հասկանալով սպառողների անհանգստությունները՝ պետք է նաև հասկանալ, թե ինչ վիճակում է ջրամատակարարման համակարգը։
Դա հսկայական համակարգ է, որի մի հատվածում խնդիրը վերացնելուց հետո կարող է վթար առաջանալ մեկ այլ հատվածում։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը լիարժեք իրականացնում է իր պարտավորությունները համակարգի անխափան աշխատանքն ապահովելու համար, սակայն միշտ չէ, որ հնարավոր է խնդիրները լուծել առանց ջրանջատման: Երբ ստիպված ենք ընտրել ջրանջատման և ջրակորստի դադարեցման միջև, նախընտրելի է ժամանակավոր անհարմարմությունը, որի հիմնական նպատակը համակարգն ավելի լավը դարձնելն է: