573 մլն դրամ ներդրում Նոր Գեղիում․ մեկնարկել է ՊԿԱԾ-2026թ-ը

ձփջձռտֆ
սդսդց

«Վեոլիա Ջուր» ընկերությունը մեկնարկել է 2026 թվականի Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիրը: Աշխատանքների մեկնարկը Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրն է, որտեղ ջրամատակարարման համակարգի վերակառուցման համար Ընկերությունը ներդրել է մոտ 573 մլն դրամ: Շուրջ 1170 բաժանորդի համար կկառուցվի մոտ 30 կմ երկարությամբ նոր ջրագիծ, որը հնարավորություն կտա կատարել վայրկյանում 36 լիտր ջրի խնայողություն։ Աշխատանքների ծավալից ելնելով՝ ծրագիրը բաժանվել է երկու փաթեթի և իրականացվում է երկու կապալառու կազմակերպությունների կողմից։ 

իճչ

Գյուղի գործող ջրամատակարարման ցանցը կառուցվել է շուրջ կես դար առաջ և տարիների ընթացքում զգալիորեն մաշվել։ Հին ու քայքայված ջրագծերում հաճախ էին տեղի ունենում վթարներ, իսկ դրանց վերացումը միշտ չէ, որ հեշտ էր։ Խողովակաշարերի մի մասն անցնում էր անհատական տնատիրությունների տարածքներով, ինչը դժվարացնում էր ինչպես ցանցի շահագործումը, այնպես էլ վթարավերացման աշխատանքների իրականացումը։ Ծրագրի ավարտից հետո Նոր Գեղի համայնքը կունենա լիովին կառավարելի և հուսալի բաշխիչ ցանց։ Կնվազեն ջրակորուստները, կբարելավվի ջրի բաշխումը, բազմաբնակարան շենքերում կլուծվի ճնշման խնդիրը։

yuiy

 Միաժամանակ հնարավոր կլինի տնտեսել շուրջ 36 լիտր/վայրկյան ջրաքանակ, որը կուղղվի ջրամատակարարման բարելավման կարիք ունեցող այլ բնակավայրերի։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 10 ամսվա ընթացքում։