4 կմ-ոց նոր ջրագիծ Կոտայքի մարզի Ջրառատ գյուղում

 

Ամռանն ավարտվեց Կոտայքի մարզի Ջրառատ գյուղը սնող ջրագծի ամողջական վերակառուցման աշխատանքները: 

Վերջին 2 տարվա ընթացքում Վեոլիա Ջուր ընկերությունն այստեղ իրականացրեց 4 կմ-ոց մայր ջրագծի  վերակառուցման աշխատանքներ, նորացրեց ներքին ցանցը, որի արդյունքում նախկին 24 լ/վ փոխարեն այժմ գյուղին մղվում է վայրկյանում 13 լիտր ջրաքանակ: 

Ջրագծերը նորացնելուց հետո, ցանցում առկա բարձր ճնշումները կարգավորելու համար,  «Սևան» շահագործման տեղամասը իրականացրեց նաև Ճնշման կարգավորիչ փականների տեղադրման աշխատանքներ:  100 մմ-ոց և 65 մմ-ոց ՃԿՓ-ների տեղադրումից հետո գյուղին մղվում է 2 մթն ճնշմամբ ջուր, որը լրիվ բավարար է 100 բաժանորդի որակյալ, կանոնավոր և հաստատուն ջրամատակարարմամբ ապահովելու համար: