Արարատի մարզի Վերին Արտաշատ, Նորաշեն, Մրգավետ, Բուրաստան բնակավայրերում ավարտվել են ջրագծերի վերանորոգման աշխատանքները:
Վերին Արտաշատի Սայաթ–Նովայի,
Նորաշենի Մ. Սարյան,
Մրգավետի Օրբելու, Աշոտ Երկաթ,
Բուրաստանի Ավ. Իսահակյան, Զ. Անդրանիկ փողոցներում
«Վեոլիա Ջուր» ընկերության «Արտաշատ» շահագործման տեղամասը ընդհանուր 2780 գծամետր ջրագծերի վերակառուցման աշխատանքները սկսել էր նախորդ տարեվերջին: 2000-ականներին այս ջրագծերը կառուցելիս օգտագործվել են ստանդարտներին չհամապատասխանող խողովակներ, որոնք պարբերաբար վթարվում էին, ցանցում առաջացնում ճնշման անկում, ինչն էլ պատճառ էր դառնում սպառողների անդադար բողոքների: Այժմ փողոցների 145 բաժանորդի ջրագծեր փոխարինվել են, տեղադրվել են ջրաչափական հորեր, փականներ, ինչի արդյունքում վերացվել է վայրկյանում 5 լիտր ջրակորուստ: Դա նշանակում է՝ սպառողներն ունեն որակյալ, կանոնավոր ջրամատակարարում՝ առանց վթարների ու բողոքների: