2.3 կմ նոր ջրատար՝ Վայքի ջրամատակարարման հուսալիության համար

֏րւըիօի
յհյմհյկ

Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում Մ2 միջպետական նշանակության ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ Վեոլիա Ջուր ընկերությունը հիմնանորոգում է քաղաքը սնուցող մետաղական ջրատարը։ 1983 թվականին կառուցված 500 մմ-ոց մետաղական ջրատարը տարիների ընթացքում քայքայվել էր և դարձել վթարային։ Հաճախակի վթարները վերացնելու համար պարբերաբար անհրաժեշտություն էր առաջանում քանդել միջպետական նշանակության ճանապարհը։ Այժմ կապալառու կազմակերպությունը հին խողովակաշարը փոխարինում է 426 մմ-ոց 2300 գծամետր երկարությամբ նոր, մետաղական ջրատարով։

ևրչօրպ-

«Վայք» շահագործման տեղամասը վերակառուցում է նաև նոր ջրատարից սնվող 13 բազմաբնակարան շենքերի և անհատական տների՝ ընդհանուր 1.5 կմ երկարությամբ մուտքագծերը։ «Բազմաղբյուր» ջրաղբյուրից սնվող Վայք քաղաքն ունի շուրջօրյա ջրամատակարարում։ Սակայն տարիների ընթացքում առաջացած վթարային հատվածները հանգեցնում են ջրակորուստների և համակարգում լրացուցիչ խնդիրներ առաջացնում։ Հիմնանորոգումից հետո Վայքը կունենա լիովին վերակառուցված բաշխիչ ցանց, առավել հուսալի և կանոնավոր ջրամատակարարում հնարավոր կլինի կանխել վայրկյանում շուրջ 10 լիտր ջրակորուստ։

 

իկլիլիլ;
տւըօ