18 անուն աշխատանք «Նովոսելցովո-Վանաձոր» 58 կմ երկարությամբ մայրուղային ջրատարի վրա

Ավարտվեց Վանաձորի 60 տոկոսին և հարակից 13 գյուղերը սնող «Նովոսելցովո-Վանաձոր» 58 կմ երկարությամբ մայրուղային ջրատարի վրա պլանավորված շինարարական աշխատանքները: Միաժամանակ աշխատանքներ են իրականացվել 18 վայրում: Գործի ծավալը մեծ էր, դրա համար ներգրավվել էին «Հյուսիս» շահագործման տնօրինության «Լոռի», «Շիրակ», «Սպիտակ», «Ապարան» և «Ստեփանավան» տեղամասերը: 2 օրվա ընթացքում Վեոլիաթիմը՝

  • փոխարինել է Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Ամրակից գյուղերը սնող ջրագծերի մուտքի փականները,
  • Փամբակ, Վահագնի, Վահագնաձոր գյուղերի ջրագծերի մուտքերի վրա տեղադրել է բարձր ճնշման փականներ, որոնք կարևոր են KFW ծրագրի ավարտից հետո ջրամատակարարման հետագա գործընթացը բնականոն ձևով ապահովելու համար:
  • Մայրուղային ջրատարից անմիջապես սնվող իրավաբանական բաժանորդների ջրաչափերը տեղափոխել են սահմանազատման կետեր, 
  • Վերացրել են առկա վթարները, որի արդյունքում հնարավոր կլինի տնտեսել վայրկյանում մինչև 15 լիտր ջրաքանակ: