17-ժամյա ջրամատակարարում Աշտարակ քաղաքի մի շարք փողոցներում

Աշտարակ քաղաքի Պռոշյան, Պետրոյան, Թաղյադյան, Ղափանցյան, Տերյան, Բեկնազարյան փողոցներն արդեն ունեն 17-ժամյա ջրամատակարարում: 

«Վեոլիա Ջուր» ընկերության «Աշտարակ» շահագործման տեղամասը փողոցների հին ու քայքայված թուջե և պողպատե խողովակաշարերը փոխարինեց 150 մմ-ոց պոլիէթիլենե ջրագծերով: Դրանց միացման կետում տեղադրեց նաև հոսքաչափ, ըստ որի՝ վայրկյանում 6 լիտր ջրով այսօր ՎեոլիաԹիմը կարողանում է փողոցների ավելի քան 1000 բաժանորդի ապահովել 17-ժամյա ջրամատակարարմամբ՝ նախկին 6 ժամվա փոխարեն: