Վեոլիա Ջուր ընկերությունը սկսել է Վայք քաղաքի Ջերմուկի խճուղով անցնող ջրատարի վերակառուցումը: 1970-ականներին կառուցված պողպատե խողովակն արդեն չէր համապատասխանում շահագործման պահանջներին: Հաճախակի վթարները ոչ միայն խնդիրներ էին առաջացնում ջրամատակարարման համակարգում, այլև դրանք վերացնելու համար հաճախ անհրաժեշտություն էր առաջանում քանդել միջպետական նշանակության ճանապարհը:
Այստեղ ընկերությունը սեփական ուժերով զուգահեռաբար կառուցում է նաև 13 բազմաբնակարան շենքերի և անհատական տների մուտքագծերը՝ ընդհանուր 1.5 կմ երկարությամբ: Այս աշխատանքների արդյունքում կդադարեցվի մեծաքանակ ջրակորուստ, զգալիորեն կբարելավվի քաղաքի ջրամատակարարման որակը, և այս հատվածը հետագայում կդառնա դեպի Եղեգնաձոր ջուր մղող կառուցվելիք ջրագծի մի մասը: Մանրամասները՝ տեսանյութում: