«1-85-ը լսում է … »

Վեոլիայի «Հեռախոսային կենտրոնը» 15 տարեկան է

2007 թվականին ստեղծվեց Վեոլիայի «Հեռախոսային կենտրոնը» կամ պարզապես սպառողին լավ ծանոթ «1-85» ծառայությունը:

Ամասիայից մինչև Մեղրի, Արմավիրից՝ Վարդենիս...  Վեոլիա ջուր ընկերության ավելի քան 600 հազար բաժանորդ, սպասարկվող 380 բնակավայրերից, այսօր հնարավորություն ունի ուղղակի դիմելու ընկերություն՝ ստանալով իրեն հուզող հարցերի պատասխաններն ու ծագած խնդիրների լուծումը:

Օրական նվազագույնը 1000 հեռախոսային զանգ են գրանցում ծառայության 16 օպերատորները, և անմիջապես դրանք առցանց ռեժիմով փոխանցում ընկերության համապատասխան ստորաբաժանումներին՝ սահմանված ժամկետներում արձագանքելու նպատակով:

Հարցերը բազմազան են՝ ջրամատակարարում և ջրահեռացում, ջրաչափություն և վճարումներ, բաժանորդային քարտի անվանափոխություն և նոր բաժանորդի ձևակերպում

7/24 ռեժիմով աշխատող կարևորագույն ծառայությունն այսօր զարկերակի դեր է խաղում ընկերությունում, իր հերթին օգնում է տնօրինությանը հասկանալ, թե ինչ հարցեր են հուզում հաճախորդին, ինչ խնդիրներ կան համակարգում, որոնք և ներառվում են ընկերության հետագա զարգացման ծրագրերում:

Հիշեցում՝ հեռախոսային կենտրոնի հեռախոսահամարներն են՝ 1-85, 011.300-185, 0-800-00-185 (անվճար):