Կոյուղի մաքրող տեխնիկան արդեն գործարկվում է

 Ամռանը ՎեոլիաՋրի ավտոպարկը համալրվեց 4 միավոր «UAZ Profi»-ով, որոնց ծածկախցիկներում տեղադրված են հոլանդական «Rioned» ընկերության արտադրության կոյուղու մաքրման փոքրածավալ համալիր սարքավորումներ:

  • 500 լիտրանոց ջրի բաք,
  • 60 մետրանոց փողրակ,
  • 100 մթն ջրի ճնշում։

Այս տեխնիկական տվալներով օժտված մեքենաներով մաքրում են բակային տարածքների կոյուղու ցանցն ու դիտահորերը, կիրառում դպրոցներում, մանկապարտեզներում ու այլ նման օգնության կարգով ցուցաբերվող և հրատապ փոքրածավալ աշխատանքներում։

Այսպես, օրերս ՎեոլիաՋրի շահագործման տեղամասերը Երևանի մի շարք փողոցների կոյուղու հաճախ խցանվող հասցեներում հաջողությամբ իրականացրել են պրոֆիլակտիկ փչման և մաքրման աշխատանքներ՝ կանխելով և նվազեցնելով խցանումների թիվը: