Կառուցվեց «Չախկալի» քլորակայանը

Սպիտակի սարերում կառուցվեց «Չախկալ» քլորակայանը։ Այսպիսով Վեոլիայի կողմից լուծվեց տասնամյակների պատմություն ունեցող և անհնարին թվացող ևս մեկ խնդիր Սպիտակ քաղաքը, Ջրաշեն, Լեռնավան, Մեծ Պառնի, Փոքր Պառնի, Շիրակամուտ, Կաթնաջուր և Սարալանջ գյուղերը ջուր են ստանում հեռավոր «Չախկալ» խոշոր աղբյուրից։ Արտադրվող վայրկյանում 60 լիտր ջրաքանակը տարիներ շարունակ քլորացվում էր ժամանակի պահանջներին չհամապատասխանող մեխանիկական եղանակով:

Հիմա այս ամենն արդեն անցյալում է: Չնայած դժվարին լեռնային տեղանքին, խիստ եղանակային պայմաններին ու ճանապարհների բացակայությանը, Վեոլիայի հատկացրած 48 մլն դրամ գումարով 2021-2022թթ Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի /ՊԿԱԾ/ շրջանակներում աղբյուրում կառուցվեց ամբողջովին նոր քլորակայան։ Սպառողներին բարձրակարգ և անվտանգ ջուր մատակարարելու համար նորակառույց քլորակայանում ստեղծվել են բոլոր պայմանները ինչպես քլորացման գործընթացն ապահովելու, այնպես էլ սպասարկող 4 աշխատակիցների աշխատանքի ու հանգստի կազմակերպման նպատակով։ Մասնավորապես, քլորակայանը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, ունի քլորացման առանձին սենյակ, հեղուկ քլորի, տակառների պահեստարան, էլեկտրոնային կշեռք, էլեկտրական անբարձիչ, ջրաչափական հանգույց և մնացած այն ամենը, ինչ պահանջվում է քլորակայանի անխափան աշխատանքի, հետևաբար ջրի որակի ապահովման համար։