Կապանում ընթանում են ջրաշինարարական աշխատանքներ

Կապանում ջրաշինարարական ակտիվ աշխատանքները շարունակվում են: Համայնքապետարանի կողմից քաղաքի 10-12 հատվածներում փողոցներն ասֆալտապատվում են, ու որպեսզի հետագայում ասֆալտե ծածկույթը չվնասվի, «Կապան» շահագործման տեղամասը արագ տեմպերով փոխարինում է տեղի հմամաշ ջրագծերն ու կոյուղագծերը: Գործի ծավալը շատ մեծ է, դրանով պայմանավորված տեղամասի աշխատանքն էլ շարունակվում է արևածագից մայրամուտ: Վերջերս այստեղ՝

• նոր ջրագծեր կառուցվեցին՝ Դավիթ Բեկի 6. 8. և Ռ.Մինասյան 19ա բ/բ շենքերի համար,

• երկշերտ ծալքավոր խողովակով փոխվեց Դավիթ Բեկ թաղամասի հնամաշ կոյուղագիծը:

Նաև կատարվում են ընթացիկ աշխատանքներ. օրինակ, վերացվեց Սպանդարյան 4-րդ նրբանցքը սնող ջրագծի և Բագաբերդի 21 բ/բ շենքի մուտքագծի վթարները: Տեղամասի պետ Հովհաններ Գևորգյանը վստահեցնում է. արդեն առաջիկայում կապանցիները կզգան աշխատանքների դրական արդյունքը: Մասնավորապես, ավարտին է մոտենում ծրագիրը Դավիթ Բեկում, որտեղ հոսակորստի նվազեցումն կբերի ջրամատակարարման բարելավման: