Ջրաշինարարական ծրագրեր Երևանում և մարզերում

Արագ տեմպերով ընթանում են ջրաշինարարական աշխատանքները համակարգում: Աշխատելով առավոտից երեկո՝ կապալառու շինարարական կազմակերպությունները ձգտում են մինչև տարեվերջ իրականացնել նախատեսված ավելի քան 20 խոշորածավալ ծրագրերը Երևանում և մարզերում:
Դրանից բացի, Վեոլիան իր շահագործման տեղամասերի և տեխնիկական ծառայությունների ուժերով տասնյակ բնակավայրերում իրականացնում է ավելի փոքրածավալ, սակայն հարյուրավոր անուն տարատեսակ աշխատանքներ, նպատակ ունենալով լուծել կոնկրետ թաղամասի ու փողոցի բնակիչներին հուզող ջրամատակարարման կամ ջրահեռացման խնդիրները:
Լուսանկարներում՝ կառուցվում է նոր ջրամատակարարման ցանց Մալաթիա-Սեբաստիայի Նոյ թաղամասում և Աջափնյակի՝ Պարսեղով, Կարապետյան, Ռուստամյան փողոցներում ու Բաշինջաղյան փակուղում: