Ջրաշենում շինարարությունը կիրականացվի փուլերով

 Վեոլիա Ջուրը Արարատի մարզի Ջրաշեն գյուղում գյուղապետարանի հետ համատեղ փողոց առ փողոց ջրաշինարարական ակտիվ աշխատանքներ է սկսել:
 Ջրմուղագործների առաջին հասցեն Հ․Բաղրամյան և Մ․Գորկու փողոցներն էին: Բանն այն է, որ տարիներ շարունակ նշված փողոցներում ջրամատակարարումն իրականացվել է 100մմ տրամագիծ ունեցող վթարված պողպատե ջրագծով։ Դե իսկ վթարը նշանակում է ջրի անբավարարություն ու գրաֆիկի խախտում: Զարմանալի չէր, որ վերջինից սնվող 26 բաժանորդները մշտապես բողոքում էին անբավարար ջրամատակարարումից: Դրանով էլ բացատրվում է «Արևելք» տարածաշրջանայիի տնօրինության «Էրեբունի» տեղամասի հենց այստեղից աշխատանքները սկսելու որոշումը:
 100 մմ պողպատե ջրագծի 480 գծամետր երկարությամբ հատվածն օրերս փոխարինվեց նոր 75մմ տրամագիծ ունեցող պոլիէթիլենե ջրագծով, ինչպես նաև 26 բաժանորդների ջրամիացման կետերին կից կառուցվեցին ջրաչափական դիտահորեր, տեղադրվեցին նոր ջրաչափեր։
 Կատարված աշխատանքների արդյունքում բարելավվեց նշված փողոցների ջրամատակարարումը, բացառվեցին ապօրինի միացումները, բարձրացավ ջրագծի շահագործման հուսալիությունը` միաժամանակ կրճատվելով շահագործման ծախսերը։