Արարատի մարզի Ջրաշեն գյուղի ևս մեկ՝ Հ․ Բաղրամյան փողոցում ավարտվեց դեռևս մայիս ամսին սկսված վթարված պողպատե ջրագծի փոխարինումը:
Քայքայված խողովակաշարի վրա, որից սնվում էր թվով 27 բաժանորդ, առկա էր բազմաթիվ վթարներ և ապօրինի միացումներ։ Տարածքի բնակիչների ջրամատակարարման բարելավման և ապօրինի միացումների բացառման համար՝ «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Էրեբունի» տեղամասի և Ջրաշենի գյուղապետարանի համատեղ ուժերով, «գործող» 100մմ տրամագծով պողպատե ջրագծի 650 մետր երկարությամբ հատվածը փոխարինվել է նոր 110 միլիմետրանոց պոլիէթիլենայինով, ինչպես նաև բաժանորդների ջրամիացման կետերին կից կառուցվել են ջրաչափական դիտահորեր և տեղադրվել նոր ջրաչափեր։
Կատարված աշխատանքների արդյունքում բարելավվել է ջրամատակարարումը, բացառվել են ապօրինի միացումները, բարձրացել է ջրագծի շահագործման հուսալիությունը, կրճատվել են շահագործման ծախսերը։