Ջրամատակարարման նոր ցանց Սյունիքի Իշխանասար համայնքում

Տարվա սկզբին մեկնարկել է Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի ջրամատակարարման ցանցի վերակառուցման աշխատանքները: 72 բաժանորդի համար Վեոլիա ջուր ընկերությունը Պարտադիր կապիտալ աշխատանքների 2023 թվականի ծրագրով կառուցում է 4418 գծամետր ջրագիծ և մուտքագծեր: Կկառուցվեն նաև ջրաչափական հորեր, որտեղ կտեղադրվեն բաժանորդների ջրաչափական հանգույցները:

Բարձր ճնշումներից և դրանց հետևանքով անընդհատ տեղի ունեցող վթարներից խուսափելու համար, ընկերությունը այստեղ կառուցում է նաև 50 մ3 տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբար:

Նոր կառուցվող ցանցը սպառողներին կծառայի կես դարից ավելի: Արդյունքում կվերանան ապօրինություններն ու հոսակորուստները, որն էլ թույլ կտա խնայված վայրկյանում 6 լիտր ջուրը ուղղել Գորիս քաղաքին:

Ծրագրի իրականացման արժեքը կազմում է 95 միլիոն դրամ: