Ի գիտություն հասարակության

Նպատակ ունենալով «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից բաժանորդներին մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների 2020 և 2021թթ.-ի սակագները պահպանել սպառողների համար փաստացի գործող սակագներին հնարավորինս մոտ՝ Վարձակալության պայմանագրի կողմերը՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Ջրային կոմիտեի (Վարձատու), «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն (Վարձակալ) և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերությունը (Հայտատու) 2019թ.-ի հուլիսի 25-ին համատեղ կնքված Համաձայնագիր N13-ով համաձայնվել են համապատասխան փոփոխություններ կատարել գործող կարգավորումներում, այդ թվում՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի լիցենզիայի պայմանների «Սակագներ և սակագների ճշգրտումներ» №3 հավելվածում:

Համաձայնագրով նախատեսված փոփոխությունների արդյունքում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ իր կողմից սպասարկվող տարածքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտով:

Գործող՝

  • մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 162.702 դրամ  (ներառյալ ԱԱՀ),
  • մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 28.712 դրամ  (ներառյալ ԱԱՀ),
  • մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 38.282 դրամ (ներառյալ ԱԱՀ),
  • մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց 19.141 դրամ (ներառյալ ԱԱՀ),
  • «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց 11.237 դրամ (ներառյալ ԱԱՀ):

 

Առաջարկվող՝

  • մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 154.536 դրամ  (ներառյալ ԱԱՀ),
  • մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 27.271 դրամ (ներառյալ ԱԱՀ),
  • մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 36.361 դրամ (ներառյալ ԱԱՀ),
  • մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 18.181 դրամ (ներառյալ ԱԱՀ),
  • «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 11.131  դրամ (ներառյալ ԱԱՀ):

 

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 66ա, հեռ.՝ 011 59-03-81, էլ. փոստ. [email protected]:

Գլխավոր տնօրենի ժ/պ

Գ.Գրիգորյան

Կ.Տ.