ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Վեոլիա Գրուպ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գործադիր փոխնախագահի տեղակալ Մալիկա Գենդուրիին

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր, 2019թ. մարտի 20-ին, ընդունել է ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի՝ «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահի տեղակալ Մալիկա Գենդուրիին:

Նա Հանրապետության նախագահին տեղեկացրել է Հայաստանում «Վեոլիա» ընկերության գործունեության ու ծրագրերի մասին: