Գավառում բարելավվում է ջրամատակարարումը

«Գավառ» շահագործման տեղամասի սպասարկման տարածքում /ք. Գավառ՝ իր 2 թաղամասերով և 8 գյուղ/ նորակառույց ջրագծերի կողքին քիչ չեն նաև հնամաշները: Այստեղից էլ վթարները, որոնց վերացումը, ինչպես նշում է տեղամասի պետ Ռաֆիկ Հակոբյանը, վաղվան չեն թողնում: Հայտարարված ջրամատակարարման ժամանակացույցը պահպանելով՝ ոսումնասիրվում է բաշխիչ ցանցը, հայտնաբերվում ու վերացվում են «գաղտնի» վթարները, դադարեցվում է  հոսակորուստը, այդ թվում դաշտամիջյան հատվածներում: Նաև շարքից դուրս եկած փականներն են փոխարինվում, ձմռանը վերացված վթարների վայրերն են ասֆալտապատվում ու բարեկարգվում: Իսկ անհրաժեշտության դեպքում նոր շինարարություն է տարվում, ինչպես Նորատուսի Սարալանջային փողոցում, որտեղ այս պահին փոխարինվում են հնամաշ խողովակները: Կնշանակի՝ արդեն առաջիկայում այստեղ սպասվում է ջրամատակարարման բարելավվում: