Երազանքներն իրականանում են «Վեոլիա ջուր» ընկերության հետ

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչներ Մարիամ և Արման Ասլանյանները իրենց երեք  անչափահաս երեխաներին մեծացրել են սոցիալապես անապահով պայմաններում։Ընտանիքն անգամ զրկված է եղել խմելու ջրից, քանի որ չէր կարող կատարել անհրաժեշտ վճարումները։
 «Վեոլիա ջուր» ընկերությունը ձեռք մեկնեց և ջրագիծը հասցրեց մինչև Ասլանյանների տուն՝ 
ապահովելով մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքին մշտական խմելու ջրով։