Դաշտաքարում ջրի խնդիրը կարգավորվեց

Արարատի մարզի Դաշտաքար համայնքի Կենտրոնական փողոցը սնուցող ջրագիծը, որը նախկին ջրամատակարար կազմակերպության կողմից կառուցվել էր անորակ պոլիէթիլենային խողովակներով, ամբողջությամբ դեֆորմացվել էր և պիտանի չէր հետագա շահագործման։ Վնասված էր նաև ջրագծից սնվող թվով 32 բաժանորդների անհատական միացումները, ինչը պատճառ էր հանդիսանում անընդհատ կրկնվող՝ մեծ ջրակորուստով վթարների առաջացմանը։

 Խնդրի կարգավորման համար «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Արարատ» տեղամասի կողմից հունիս ամսին ամբողջովին վերակառուցվեց վթարված խողովակաշարը։ Ջրագծի հիմնական 400 մետրանոց հատվածը փոխարինվեց 90 միլիմետրանոց, իսկ մնացած 300 գծամետր երկարությամբ մասը՝ 75 մմ տրամագծով պոլիէթեիլենային խողովակներով։ Փոխարինվեցին նաև 200մ ընդհանուր երկարությամբ անհատական միացումները, ինչպես նաև բոլոր բաժանորդների ջրամիացման կետերին կից կառուցվեցին ջրաչափական դիտահորեր, որոնց մեջ առաջիկայում կտեղադրվեն նոր ջրաչափեր։