Ճնշումը կարգավորվեց, բողոքները դադարեցին

Երևանի Սարի Թաղի 6-րդ փողոցի բնակիչներին տարիներ շարունակ հուզող խնդիրը լուծվեց:

«Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Կենտրոն» տեղամասի կողմից տեղի քայքայված ու վթարված մետաղական 92 մետրանոց ջրագիծը փոխարինվեց պոլիէթիլենայինով: Միաժամանակ դրանից սնուցվող 10 բաժանորդների մուտքագծերի միացումներ տրվեցին՝ նորից պոլիէթիլենային խողովակներով, ինչպես նաև տեղադրվեցին համապատասխան փականներ։

Կանոնավոր ջրամատակարարումը եկավ փոխարինելու բաշխիչ ցանցում ճնշման անկմանն ու բնակիչների դժգոհությանը: