Վեոլիան Հայաստանում

025

Պատմական աղբյուրները վկայում են, որ երևանցիների համար խմելու որակյալ ջուր ունենալը մշտապես մտահոգության առարկա է եղել: Քաղաքը չի ունեցել ոչ ջրմուղ, և ոչ էլ կոյուղի:  Դարեր շարունակ բնակիչների համար որպես խմելու ջրի միակ աղբյուր ծառայել է Գետառը՝ այն ժամանակ Կըրխբուլաղ գետը: Տարբեր տարիներին փորձեր են արվել այլ տեղերից քաղաք ջուր բերել: Որոշ փորձեր հաջողել են, սակայն այդ ջրերն էլ հոսելով քաղաքի փողոցներով, տեղ են հասել աղտոտված վիճակում: 

Գետառ՝  նախկին Կըրխբուլաղ գետ

Գետառ՝ նախկին Կըրխբուլաղ գետ

Երևանի ջամատակարարման ցանցի առաջին նախագիծ

Երևանի ջրամատակարարման ցանցի առաջին նախագիծը

կուժ

Երևանյան կուժ-կուլաներ

Մինչև 20-րդ դարը Երևանի ջրի ապահովման խնդիրը եղել է չլուծված: Կազմվել են հարցն ուսումնասիրող զանազան հանձնաժողովներ, ներկայացվել են առաջարկներ և նախագծեր, սակայն պետությունը միջոցներ չի տրամադրել քաղաքի շրջակայքում գտնվող լեռնային աղբյուրներից ջուրը Երևան հասցնելու համար:

Վերջապես 1903 թ մայիսի 2-ին քաղաքային դումայում քննարկվում է ջրմուղի կառուցման ժամկետը: Ձգձգումներից հետո, ի վերջո 1909 թվականի ապրիլին սկսվում է Երևանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Քառասուն աղբյուրներից ջրատարի կառուցումը: 

առաջին ջրատար

1911թ. դեկտեմբերի 23-ին շահագործման է հանձնվում «Կաթնաղբյուր – Երևան» ջրատարը, որով մայրաքաղաքում հիմք է դրվել կանոնավոր  ջրամատակարարմանը: 

Նախաձեռնողը 1910թ. հունիսի 24-ին հիմնված «Էրիվանյան ջրմուղ» Փայատիրական ընկերությունն էր, բաղկացած նահանգային կենտրոն Էրիվանի 12 երևելիներից, հայտնի ինժեներ Վասիլի Միրզոևի գլխավորությամբ:

mi8zw7

Ջրի վաճառքը կազմակերպելու նպատակով «Կոզեռն»  թաղամասում կառուցվել է 125 հազար դույլ /1500 խոր. մետր/ ծավալով ջրամբար, որտեղից ջուրը հոսել է Էրիվանի տարբեր թաղեր և վաճառվել 9 կետում: 

Սկզբում ջուրը ստացվել է վայրկյանում 23 լիտր քանակությամբ: Դա, իհարկե, լիովին չի բավարարել քաղաքի 30 հազար բնակչի կենցաղային կարիքները, բայցևայնպես մեծ գործի հիմքը դրված էր:

Անցան տասնամյակներ, ընդլայնվեց, հզորացավ ու ժամանակի պահանջներին համապատասխանեցվեց համակարգը, անհամեմատ բարձրացավ ջրի որակը, ջրմուղ-կոյուղի ընկերությունը համալրվեց մասնագիտական կադրերով…սակայն գրեթե ամենուր ապահովվող  կայուն ջրամատակարարմամբ մենք պարտական ենք առաջին խողովակաշարին:

Ակնհայտ է, որ խորհրդային տարիներին մայրաքաղաքի ջրմուղ-կոյուղին բուռն զարգացում ապրեց: Խմելու ջրի մատակարարվող ծավալը չէր կարող բավարարել խորհրդային կարգերի հաստատումից հետո արագորեն զարգացող Երևանին: Կառուցվեցին նոր ջրատարներ, ջրամբարներ, ջրմուղի կառուցվածքը համապատասխանեցվեց ժամանակի պահանջներին:

խորհրդային

ՀՀ-ում խմելու ջրամատակարարման ոլորտի լայնածավալ բարեփոխումների իրականացմանը ՀՀ Կառավարությունը ձեռնամուխ է եղել 1990-ական թվականներին: Սկսվեց համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վարկային ծարգրերի նախապատրաստման և իրականացման գործընթացները, որոնց նպատակը Խորհրդային իշխանության տարիներին կայացած ջրմուղ-կոյուղու հիման վրա արդիական պահանջներին համապատասխանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի ձևավորումն էր: Առաջին փորձնական ծրագրերն իրականացվեցին Երևանի ջրամատակարարման համակարգում: 

2000-2005 Երևանի ջրամատակարար ընկերության կառավարչի պարտականությունները «Կառավարման պայմանագրով» իրականացրեց  միջազգային մրցույթի արդյունքներով ընտրված իտալական «Էյ.Յութիլիթի»  համատեղ ընկերությունը:

ցայտ
  • Բարելավել Երևանի ջրամատակարարման համակարգը
  • Նվազեցնել շահագործման ծախսերը
  • Բարձրացնել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների արդյունավետությունը
  • Բարելավել Ընկերության ֆինանսական վիճակը:

Պայմանագրով նախանշված նպատակների կատարումն ապահովվեց, անհամեմատ բարելավվեց ջրամատակարարման հուսալիությունը, կայունությունն ու սպասարկման որակը: Արձանագրված ձեռքբերումները հաշվի առնելով՝ որոշվեց  Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի կողմից օգտագործվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը 10 տարի ժամկետով վարձակալությամբ փոխանցել միջազգային մրցույթի արդյունքներով ընտրված Օպերատորի: Վարձակալության պայմանագրի համար հայտարարված մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց մրցույթի պահանջներին էապես համապատասխանող մրցութային հայտ ներկայացրած և Վարձակալության ամբողջ ժամկետի 10 տարիների համար ամենացածր հաշվարկային միջին սակագին առաջարկած՝ ֆրանսիական «Քոմփանի Ժեներալ դեզ Օ» ընկերությունը:

dez o

Պայմանագրի իրականացման արդյունքում լուրջ նվաճումներ արձանագրվեցին Երևան քաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցի գոտիավորման աշխատանքների, ցանցի կառավարման բարելավման, վթարների, հոսակորուստների և ապօրինությունների կանխման և դրա շնորհիվ՝ ջրամատակարարման շարունակականության ցուցանիշի բարելավման գործընթացում: 

լոգո երևան ջուր

Արդյունքում՝ օրվա ընթացքում ջրամատակարարման միջին տևողությունը պայմանագրի ավարտական 10-րդ դարում՝ 2016 թվականին կազմել է 97,6% (23,42 ժամ)՝ նախատեսված 95%-ի փոխարեն: Ներկայումս Երևան քաղաքի բաժանորդների 80%-ն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, 20%-ը՝ առնվազն 17 ժամ ջրամատակարարմամբ: Ընդ որում, վերջիններիս ջրամատակարարումն ընդհատվում է միայն գիշերային ժամերին:

«Վարձակալության պայմանագրի» 10 տարիների ընթացքում Երևանում իր հիմնադրած ընկերության՝ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի հաջողություններն ընդլայնելու, արձանագրված ձեռքբերումն ու բարելավումները շարունակելու, ինչպես նաև Հայաստանում ծավալած իր արդյունավետ համագործակցության 2-րդ փուլին անցնելու նպատակով ֆրանսիական «Վեոլիա Օ-Կոմպանի ժեներալ Դեզ Օ» ընկերությունը որոշեց կրկին մասնակցել ՀՀ կառավարության հայտարարած մրցույթին: 

«Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրկուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագիրը կնքվել է ՀՀ Կառավարության՝ ի դեմս ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ֆրանսիական «Վեոլիա Օ-Կոմպանի Ժերեալ Դեզ Օ» ԿԲ ընկերության և վերջինիս կողմից Երևանում ստեղծված Վարձակալ ընկերության՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին: Պայմանագիրը մեկնարկել է 2017 թվականի հունվարի 1-ից:
 

Վեոլիա

 

Սպասարկում է 46 քաղաք, 334 գյուղ

Մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 76 բնակավայրի

 

Սպասարկում է 805.000 բաժանորդի, որից ակտիվ է 622.000 -ը

 

Ունի 2619 աշխատակից

veolia Armenia

Վարձակալության պայմանագրով, Վեոլիա Ջուր ընկերությունը հանձն է առել ապահովել խմելու ջրի արտադրության և վաճառքի, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը, բնակավայրերի բաշխիչ ցանցերի արդյունավետության բարձրացումն ու զարգացումը նախկին Երևան Ջուր, Հայջրմուղկոյուղի, Լոռի-ջրմուղկոյուղի, Շիրակ-ջրմուղկոյուղի և Նոր Ակունք ընկերությունների կողմից սպասարկվող բնակավայրերում: