24 նոր պոմպ և 17-ժամյա ջրամատակարարում Գյումրիում

Գյումրիում «Վեոլիա Ջուր» ընկերությունը սկսել է բակային պոմպակայանների արդիականացման մեծածավալ ծրագիր:

Քաղաքում գործող 48 բակային պոմպակայանների կես դարյա վաղեմության և հաճախ վթարվող 24 պոմպ արդեն փոխարինվել է գերմանական ժամանակակից «Վիլո» ֆիրմայի պոմպերով: Արդյունքում  Գյումրիի 49 շենքի հարյուրավոր բաժանորդներ   նախկին 6-8 ժամվա փոխարեն ունեն 18-19 ժամ կանոնավոր և բարձր ճնշմամբ ջրամատակարարում: 

Շնորհիվ համակարգում պարբերաբար իրականացվող ներդրումային ծրագրերի՝ գրանցվում են նոր ձեռքբերումներ սպառողների կարիքների բավարարման, ջրամատակարարման տևողության և շարուկականության բարելավման առումով: