«Վեոլիա ջուր» ընկերությունն օրերս հյուրընկալվել էր «Վորլդ Վիժն»-ի կազմակերպած ամառային ճամբարում հանգստացող երեխաներին։

«Երազանքի ճամբար» ամենամյա այս նախաձեռնությունը ամառային հանգիստը կազմակերպելու համար համախմբում է երեխաների տարբեր մարզերից և նպատակ ունի նաև նրանց մոտ զարգացնել կյանքի հմտություններ, փոխանցել նոր գիտելիքներ։

«Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչների օգնությամբ նրանք այս անգամ  
հնարավորություն ունեին կատարել մի մեծ «Ջրային ճամփորդություն» և ծանոթանալ, թե ինչ ճանապարհով է ջուրը հասնում իրենց բնակարաններ և, ընդհանրապես, ինչ կենսական նշանակություն ունի այն մեր կյանքում։

Իսկ վերջում կազմակերպված ջրով լի դույլով խաղը, որի ընթացքում մասնակից երեխաները  
պետք է առանց ջուրը թափելու դույլը դեպի հետ փոխանցելով տեղ հասցնեին, խորհրդանշում էր, թե որքան կարևոր է այսօր ջրի խնայողաբար օգտագործումը։



 

 

 



   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2019/09/7_0.jpg.webp?itok=jedWOC6t)   





 

 



 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2019/09/IMG_0681.jpg.webp?itok=g2GE_Fk5)   





 

 



 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2019/09/3_4.jpg.webp?itok=6_t041EY)   





 

 



 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2019/09/5_1.jpg.webp?itok=wqYbrCOB)   





 

 



 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2019/09/4_2.jpg.webp?itok=nbmKK8rC)   





 

 



 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2019/09/2_4.jpg.webp?itok=V81jFVCM)