Հեռախոսային կենտրոն

     Սպառողների դիմում-բողոքներին ու առաջարկություններին արագորեն արձագանքելու համար համակարգում «Թեժ գծի» սկզբունքով գործում է Հեռախոսային կենտրոնը՝ 1-85, 011-300-185 եւ 0 800 00 185 հեռախոսահամարներով:
     Ծառայության օպերատորներն ընդունում են հեռախոսազանգերը, ինչպես նաեւ կատարում հետզանգ՝ ձայնային հաղորդագրություն թողած հաճախորդներին:
     Ընդ որում, սպասարկման որակը բարձրացնելու նպատակով հեռախոսազանգերը ձայնագրվում են, ինչը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում վիճահարույց հարցերի վերաբերյալ ստանալ համապատասխան պարզաբանումներ:
     Հեռախոսային կենտրոնը գործում է 24/7/365 սկզբունքով: Հաճախորդներից ստացվող տեղեկատվությունն առցանց ռեժիմով փոխանցվում է ընկերության համապատասխան ծառայություններին՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում արձագանքելու նպատակով: