Անհատական ջրագծերի կառուցում

     ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» 2016թ. նոյեմբերի 30-ի N 378Ն որոշմամբ բաժանորդների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը Մատակարարի՝ Վեոլիա Ջուր ՓԲԸ տրամադրած Տեխնիկական պայմանների հիման վրա Դիմող անձի հայեցողությամբ կառուցում է Մատակարարը՝ կամ ինքը՝ Դիմող անձը լիցենզավորված կազմակերպությունների միջոցով  (նախագծող, շինարարություն ու տեխնիկական վերահսկողություն իրականացնող): 
     Նոր համակարգը, բացառությամբ առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման և տեղակայման, կառուցվում է Դիմող անձի հաշվին: Այնուհետեւ համակարգը Վեոլիա Ջրի կողմից միացվում է իր ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին: Դրանից հետո նորակառույց համակարգի սեփականության իրավունքը Դիմող անձի կողմից անհատույց հանձնվում է Հայաստանի Հանրապետությանը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով Վեոլիա Ջրի կողմից սպասարկվելու նպատակով:
     Ջրմուղկոյուղու անհատական համակարգերի կառուցմանը ներկայացվող պահանջներին և ընթացակարգին կարելի է ծանոթանալ այցելելով ընկերության Բաժանորդների սպասարկման գրասենյակներ կամ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից («Իրավական ակտեր» էջ):  Իսկ  Դիմող անձի կողմից այլ բաժանորդի ներքին ցանցին միացում կատարելու կարգի և այդ գործընթացին առնչվող փաստաթղթերի ձևերին ՝ այստեղ  («Իրավական ակտեր» էջ): Դրանց շինարարությունը Վեոլիա Ջրի կողմից իրականացնելու դեպքում, կիրառվող աշխատանքների միավոր գների ծավալաթերթերին կարելի է ծանոթանալ այստեղ («Իրավական ակտեր» էջ): Իսկ անհատական համակարգերը Դիմող անձի միջոցով կառուցելու դեպքում ներգրավվող լիցենզավորված Նախագծող, Շինարարություն և Տեխնիկական վերահսկողություն իրականացնող կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ («Իրավական ակտեր» էջ):