Ոչ պլաստիկ աղտոտմանը

Այսօր, ինչպես ողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում, այնպես էլ աշխարհով մեկ գործող ֆրանսիական Վեոլիա Գրուպի մաս կազմող ընկերություններում նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհաին օրը: Այս տարվա միջոցառումների խորագիրն է՝ «Ո՛չ պլաստիկով աղտոտմանը»: Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումների շրջանակում, Վեոլիա ջուրը Հայաստանում աջակցում է «Մաքուր Սեւան» ծրագրի իրականացմանը: