 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 23 Հուլ. 2026 



 

 

 

   ![ըւյըւ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/07/1000030918.jpg.webp?itok=hrVkQQkA)   



Հաճախ ջրանջատումների մասին հայտարարությունները մեր սպառողների կողմից բացասաբար են ընկալվում, ինչը լիովին հասկանալի է։ Սակայն կան աշխատանքներ, որոնց իրականացումը պահանջում է ժամանակավոր ջրանջատում, բայց որը երկարաժամկետ առումով նպաստում է ջրամատակարարման համակարգի բարելավմանը։ Նման աշխատանքների ընթացքում ՎեոլիաԹիմը կանխում է ջրակորուստները և խնայված ջուրը վերադարձնում գործող համակարգ։ Վեոլիա Ջուր ընկերության սպասարկման տարածքում դեռևս կան բնակավայրեր, որտեղ նախկինից ժառանգված, այսօր արդեն չգործող ջրագծերով ջուրը շարունակում է կորչել։ Ընկերությունը փուլ առ փուլ հայտնաբերում և խցափակում է դրանք՝ վերացնելով տարիներով կուտակված խնդիրները։

   ![ւըյըի](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/07/1000030919.jpg.webp?itok=IPV1sGfn)   



Օրեր առաջ Էջմիածնում խցափակվեց չգործող ջրագիծ, որով վայրկյանում կորչում էր 3-4 լիտր ջուր։ Այսօր հերթական նման դեպքն է արձանագրվել [Էջմիածնի](https://www.facebook.com/watch/hashtag/%D5%A7%D5%BB%D5%B4%D5%AB%D5%A1%D5%AE%D5%B6%D5%AB/?__cft__%5b0%5d=AZZoJRiGzdyJYMqdAR_jBu-4ZHXPpg9YmrrTvSY0urp_6sE-KZIpZNy66YTLXT_YEk6OeXf67ONhpi4L65L7jq3qP0nuA-gBbgWdvXdMY6xSfbxC_DxMIu8pih3rQmfwx4qiHkch1d15Jlef-4Jy2-8p43W8aNpmHxgqNVzmLBbOeADa10j2K9fNlLatQI4u2-e9JyyGYoyBywp0EHX3FLhJ&__tn__=*NK-R) Սպանդարյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում։ Նախնական ուսումնասիրությամբ «Էջմիածին» շահագործման տեղամասի մասնագետները հայտնաբերել էին մեկ ջրագիծ, սակայն ասֆալտի ծածկը բացելուց հետո պարզվեց, որ դրա տակ կան ևս չորս չգործող ջրագծեր։ Ջրակորուստը կանխելու և խնդիրը վերացնելու համար հայտարարվել է ջրանջատում, որից անմիջապես հետո մեկնարկել են խցափակման աշխատանքները։