 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 14 Հոկ. 2026 



 

 

 

   ![֏ւըիկ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/10/5370622683009195485.jpg.webp?itok=CEtfYmV1)   



«Վեոլիա Ջուր» ընկերությունն ավարտել է «Գառնի-Երևան» 1000 մմ տրամագծով ջրատարի վրա իրականացվող աշխատանքները։ Ընկերության մասնագետներն աշխատել են նաև գիշերային ժամերին՝ աշխատանքները նախատեսված ժամկետում ավարտելու և սպառողների ջրամատակարարումը հնարավորինս արագ վերականգնելու նպատակով։ Աշխատանքների իրականացման պատճառով հայտարարվել էր 36-ժամյա ջրանջատում։ Նման տրամագծով ջրատարի վրա տեխնիկական աշխատանքներ սկսելուց առաջ անհրաժեշտ է ամբողջությամբ դատարկել խողովակաշարը, ինչը ժամանակատար գործընթաց է։ Խոշոր ջրանջատումների ժամանակ «Վեոլիա Ջուր»-ը, որպես կանոն, փորձում է միաժամանակ լուծել տվյալ ջրատարի հետ կապված մի քանի տեխնիկական խնդիր։

   ![ռգհռֆգռ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/10/5370622683009195488.jpg.webp?itok=DAUJ1BGb)   



Այս անգամ Էրեբունիում փոխարինվել է փական, ջրատարի տարբեր հատվածներում վերացվել են մի քանի վթարներ, իսկ Նուբարաշենում ջրատարին են միացվել շինարարի կողմից կառուցված նոր ջրագծերը։ Բուն աշխատանքների ավարտից հետո սկսվել է համակարգի վերականգնման փուլը։ 1000 մմ տրամագծով խողովակաշարը պետք է աստիճանաբար լցվի ջրով, որից հետո հնարավոր կլինի վերականգնել համակարգի բնականոն աշխատանքը։ Ընկերությունից հայտնում են, որ կեսօրից բնակավայրերի ջրամատակարարումը կսկսի աստիճանաբար վերականգնվել։

   ![չևօւրօլւիօլ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/10/5370622683009195483.jpg.webp?itok=AIHaJtYA)   



Այսպիսով, հայտարարված 36-ժամյա ջրանջատման տևողությունը ներառում է ոչ միայն ջրատարի վրա կատարվող տեխնիկական աշխատանքների, այլև խողովակաշարի նախնական դատարկման և աշխատանքների ավարտից հետո այն կրկին ջրով լցնելու համար անհրաժեշտ ժամանակը։