 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 29 Հոկ. 2025 



 

 

 





 

 





 

 



 





 

 





 

 



 

 

 





   ![օլիօւյ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/10/1000020921.jpg.webp?itok=aD9wJtLT)   



Այսօր Երևանի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջաններում հայտարարված պլանային ջրանջատման պատճառը «Արզնի 2-Երևան» մայրուղային 800 մմ-ոց պողպատե ջրատարի 5 հատվածում իրականացվող աշխատանքներն են: Վերջին տարիներին Կորեայի ձորում ժայռաբեկորների թափման, սողանքների, շինարարական աղբ թափելու հետևանքով պարբերաբար վթարվում էր կարևոր նշանակության այս ջրատարը: Առաջացած խնդրին լուծում տալու համար Հայաստանի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և «Վեոլիա Ջուր»ընկերության համատեղ ուժերով կազմվեց սողանքային հատվածը շրջանցող շիննախագիծ: Այժմ աշխատանքը մոտեցել է ավարտին, և ջրատարի նոր կառուցված 750 մետր հատվածը միացվում է գործող ջրատարին:

   ![հյգյյմն](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2025/10/1000020923.jpg.webp?itok=Iw8Btbjd)   



 «Վեոլիա Ջուր» ընկերության «Արաբկիր» շահագործման տեղամասը ջրատարի մյուս 4 հատվածներում միաժամանակ խողովակաշար է փոխարինում, սողանքային հատվածում խոշոր վթար է վերացնում, ինչպես նաև Պռոշյան և Գրիբոյեդով փողոցների բաշխիչ ցանցը կառավարելու համար հոսքաչափեր է տեղադրում: Թեպետ ջրանջատումը հայտարարված է մինչև վաղը երեկո, սակայն ՎեոլիաԹիմն անում է առավելագույնը՝ հայտարարված ժամից շուտ ջրամատակարարումը վերականգնելու համար: Թե այս ամենն ինչ արդյունք է տալու ու ինչ է ստանալու մեր սպառողը, առաջարկում ենք դիտել տեսանյությում