 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 12 Օգտ. 2024 



 

 

 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2024/08/%D4%B5%D6%80%D5%A1%D5%BD%D5%AD.jpg.webp?itok=2LyJ4gdq)   



7 օրում 9 վթար

Խոսքը «Զոդ-Սուրենավան-Արմաշ-Երասխ» 16 կմ-ոց ջրատարի մասին է, որի 800 գծամետր վթարային ու խիստ քայքայված հատվածում մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 9 վթար: Ջրատարի այս խնդրահարույց հատվածից է ջուր ստանում Սուրենավան, Արմաշ գյուղերը, որոնք ընկերության մեծածախ բաժանորդներն են և Երասխ գյուղը, որտեղ սպառողներին արդեն իսկ «Վեոլիա Ջուր» ընկերությունը ջրատար մեքենաներով ապահովել է ջրով:

Նշենք, որ մեկ ամիս առաջ Ընկերությունը ջրատարի վրա սկսել է 2600 գծամետր վթարային հատվածի վերակառուցման աշխատանքներ: 1600 գծամետրն արդեն իսկ կառուցվել է, և աշխատանքներն իրականացնող «Արտաշատ» շահագործման տեղամասը հասել է խիստ վթարային 800 մետրի հատված:

Քանի որ այս հատվածում շահագործման տեսանկյունից այլևս վթար վերացնել հնարավոր չէ, ՎեոլիաԹիմը ձեռնարկել է երկու օրում վերակառուցել նաև այս հատվածը:

Սակայն այս դժվարին և խիստ լարված ժամանակահատվածում մեզ անհրաժեշտ է սպառողների համբերատարությունը, որպեսզի կարողանանք սահմանված ժամկետում ավարտել աշխատանքը: Հավատացնում ենք, որ 2-օրյա աշխատանքներից հետո, երբ կվերակառուցվի այս հատվածը և կմիանա գործող ջրատարին, այստեղից սնվող գյուղերում այլևս ջրի խնդիր չի լինի: Իսկ մինչ այդ ընկերությունը կշարունակի ջրատար մեքենաներով սպառողներին ջուր մատակարարել: