 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 28 Հուլ. 2023 



 

 

 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2023/07/PXL_20230719_085634718.jpg.webp?itok=TFqUnV1i)   



Պարտադիր կապիտալ աշխատանքների 2023 թվականի ծրագրով Վեոլիա Ջուր ընկերությունը Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում իրականացնում է ջրամատակարարման ցանցի բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաև բնակավայրում կանոնավոր ջրի ճնշում ապահովելու համար կառուցվում է 50 մ3 տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբար:

Գյուղի 1980-ական թվականներին կառուցված ցանցը երբևէ չի վերանորոգվել: Ջրագծերի մաշվածության և քայքայված լինելու հետևանքով ջուրը կորում է ինչ որ տեղ՝ բավարար չափով չհասնելով սպառողներին:

Վեոլիա ջուր ընկերության կապալառու կազմակերպությունը տարվա սկզբից սկսել է 4300 գծամետր ջրագծի կառուցումը՝ 125 բաժանորդի համար: Աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսվածի և արդեն օգոստոսին գյուղը կանոնավոր և հուսալի ջրամատակարարում կստանա նոր ցանցով:

Արդյունքում կտնտեսվի վայրկյանում 12 լիտր ջուր, որը կուղղվի Գորիս քաղաք՝ բացառելով ամռան ամիսներին քաղաքում ջրի հետ կապված խնդիրները:

Ծրագրի իրականացման արժեքը 80 մլն դրամ է: