 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 25 Փետ. 2026 



 

 

 





 

 





 

 



 





 

 





 

 



 

 

 





   ![տւյըտիտը](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/02/PXL_20250530_073248347.MP_.jpg.webp?itok=tUF762yu)   



Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրն է: Անցյալ տարի Վեոլիա Ջուր ընկերությունը, ներդնելով 195 միլիոն դրամ, վերակառուցել է ամբողջ գյուղի ջրամատակարարման ցանցը՝ ընդհանուր առմամբ 12 կմ ջրագիծ՝ 490 բաժանորդի համար: Ընկերության Պարտադիր կապիատալ աշխատանքներին ծրագրով իրականացվող աշխատանքներն արդեն ավարտված են, և ունենք աննախադեպ արդյունք. նախկին՝ 45 լիտր/վայրկյան ջրի փոխարեն այժմ գյուղին տրվում է 5 լ/վ, որը լիովին բավարար է սպառողներին գործող ջրամատակարարարման գրաֆիկից էլ ավել ջրով ապահովելու համար:

   ![իօևի֏֏ևջ֏ձե](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/02/PXL_20250530_073425386.MP_.jpg.webp?itok=oql5AzVe)   



Վեոլիա Ջուր ընկերությունն ամենօրյա վթարների վերացմանը զուգահեռ իրականացնում է մեծածավալ ջրաշինարարական ծրագրեր, որոնցով խնդիրներին ոչ թե ժամանակավոր լուծումներ են տրվում, այլև ապագայի համար կայուն և հուսալի համակարգ ստեղծվում: Սասունիկում այսօր Վեոլիա Ջուրը հենց այդ կայուն և հուսալի համակարգն է ստեղծել: Դրա վկայությունը բնակիչների գոհունակությունն ու երախտագիտությունն էր, երբ ծորակը բացելիս բարձր ճնշմամբ ջուր է հոսում: