 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 18 Մայ. 2026 



 

 

 

Ջուրն ու անտառը բնության ամենակարևոր և փոխկապակցված համակարգերից են։ Ծառերը կարևոր դեր ունեն հողի խոնավության պահպանման, ջրի բնական շրջանառության և շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության ապահովման գործում։ Դրանք կանխում են հողի էրոզիան, նվազեցնում օդի աղտոտվածությունն ու փոշին, նպաստում կենսաբազմազանության պահպանմանը և աջակցում մաքուր ջրային ռեսուրսների պահպանությանը։ Նաև այս գաղափարախոսությունն է դրված Վեոլիա Ջուր ընկերության ամենօրյա գործունեության հիմքում։ Ընկերությունը մշտապես հոգ է տանում իր սպասարկման տարածքների՝ ջրաղբյուրների սանիտարական գոտիների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանների կանաչապատման ու բարեկարգ վիճակի մասին։ Այստեղ իրականացվող  ծառատունկները կրում են շարունակական բնույթ՝ արտահայտելով պատասխանատու վերաբերմունք բնության, ջրի և ապագա սերունդների հանդեպ։ Հետևելով Վեոլիա Գրուպի որդեգրած «GreenUp» ռազմավարությանը՝ ՎեոլիաԹիմը միացավ ևս մեկ կարևոր բնապահպանական նախաձեռնության՝ My Forest Armenia-ի կողմից իրականացվող «Ազնավուրի անվանական անտառի ստեղծում» ծրագրին։ Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մեր թիմը մասնակցեց անտառաստեղծման աշխատանքներին՝ կատարելով ևս մեկ կարևոր քայլ դեպի ավելի կանաչ, առողջ և կայուն միջավայր։ Սիրով և դրական էներգիայով տնկված յուրաքանչյուր ծառ կարևոր ներդրում է ապագայի համար՝ շրջակա միջավայրի պահպանության ճանապարհին, որը վստահաբար շարունակական է լինելու։



 

 

 



   ![8o90](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/05/5213471393016650735.jpg.webp?itok=nrdaeyfD)   





 

 



 

   ![;po;o;o0](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/05/5213471393016650737.jpg.webp?itok=AC-Ay1vl)   





 

 



 

   ![uyuj](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/05/5213471393016650738.jpg.webp?itok=KNZfgKxp)   





 

 



 

   ![78i78i7](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/05/5213471393016650739.jpg.webp?itok=S3ESHMEE)   





 

 



 

   ![yjhuyi](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/05/5213471393016650740.jpg.webp?itok=_hQlMrZG)   





 

 



 

   ![ukjuyhi](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/05/5213471393016650741.jpg.webp?itok=zIHaj_0f)   





 

 



 

   ![rfgrfgb](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/05/5213471393016650742.jpg.webp?itok=K6S1lE8d)   





 

 



 

   ![uikuol](/sites/g/files/dvc2946/files/styles/media/public/image/2026/05/5213471393016650743.jpg.webp?itok=h5br_AOV)   





 

 



 

 

  Նախորդը         Հաջորդը