 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 26 Նոյ. 2026 



 

 

 

   ![֏ևւը֏ւյը](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/11/925855866_1469601388653388_7023609112252046091_n.jpg.webp?itok=XVOwf2TH)   



Շարունակում ենք ներկայացնել Վեոլիա Ջուր ընկերության կողմից 2025 թվականին իրականացված և ավարտված ներդրումային ծրագրերը, որոնք արդեն շոշափելի ու փաստացի արդյունքներ են գրանցել։

- Արմավիրի մարզի Արագած բնակավայրում ջրագծերի փոխարինման և վայրկյանում 17 լիտր ջրակորուստը կանխելու շնորհիվ համակարգն այժմ այնքան արդյունավետ է գործում, որ վայրկյանում ընդամենը 6 լիտր ջուրն էլ բավարար է նախկին մի քանի ժամվա փոխարեն բնակիչներին շուրջօրյա ու հուսալի ջրամատակարարմամբ ապահովելու համար:
- Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում էլ կանխվել է վայրկյանում 40 լիտր ջրակորուստ: Նոր ջրագծերի շնորհիվ վայրկյանում 5 լիտր ջրաքանակով բաժանորդները ստանում են գործող գրաֆիկով նախատեսվածից էլ ավել կայուն ջրամատակարարում։