 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 26 Դեկ. 2022 



 

 

 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2022/12/63a5bbf7cf6af-DX4A6028_0.jpg.webp?itok=McLLdVUF)   



ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, Վեոլիա Խմբի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու ֆինանսական տնօրեն Լուիզ Հանանիայի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից կատարվող աշխատանքն ու առկա համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են համաձայնագրի փոփոխություններով նախատեսված նոր հնարավորությունները։ Մասնավորապես՝ արևային կայանների ու հիդրոէլեկտրակայանների միջոցով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի արտադրությանը վերաբերող հարցեր, ինչը հնարավորություն կտա մեղմել էլեկտրաէներգիայի արժեքի ազդեցությունը ջրի սակագնի վրա։

Նախարարը և Լուիզ Հանանիան վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել համատեղ արդյունավետ աշխատանքը՝ համաձայնագրով նախատեսված ցուցանիշներն ապահովելու համար։