 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 16 Նոյ. 2026 



 

 

 





 

 



Վեոլիա Ջուրն ամփոփում է 2025 թվականին ավարտված ծրագրերը, որոնք արդեն շոշափելի ու փաստացի արդյունքներ են գրանցել։

- Արմավիրի մարզ, Արագած՝ 16 կմ նոր ջրագիծ, 680 բաժանորդ, 17 լ/վ ջրակորստի կանխում, 51% հասույթի աճ,
- Արագածոտնի մարզի Սասունիկ՝ 12 կմ նոր ջրագիծ, 490 բաժանորդ, 40 լ/վ ջրակորստի կանխում, 25% հասույթի աճ,
- Քասախ՝ 21 կմ նոր ջրագիծ, 842 բաժանորդ, 15 լ/վ ջրակորստի կանխում,
- Պռոշյան՝ 23.5 կմ նոր ջրագիծ, 1180 բաժանորդ, 15 լ/վ ջրակորստի կանխում,
- Սպիտակ՝ մոտ 2 կմ նոր ջրագիծ, 130 բաժանորդ, 10-15 լ/վ ջրակորստի կանխում,
- Ստեփանավան՝ 9 կմ նոր ջրագիծ, 250 բաժանորդ, 8-10 լ/վ ջրակորստի կանխում։
- «Երևան» շահագործման տնօրինությունը վերակառուցել է 16.9 կմ ջրագիծ և 5.25 կմ կոյուղագիծ,
- «Հարավ» շահագործման տնօրինությունը վերակառուցել է 22.7 կմ ջրագիծ և 162 մետր կոյուղագիծ:
- «Հյուսիս» շահագործման տնօրինությունը վերակառուցել է 10.58 կմ ջրագիծ և 3.15 կմ կոյուղագիծ։

Սրանք պարզապես թվեր ու վիճակագրություն չեն․ սրանք հսկայական ներդրումների և համակարգային բարեփոխումների հստակ ապացույց են: Կատարված աշխատանքներն արդեն տվել են շոշափելի արդյունքներ՝ վերածվելով տասնյակ կիլոմետրերով վերակառուցված ցանցի և հազարավոր բաժանորդների կյանքի որակի իրական փոփոխության: Առաջիկայում մեր էջում այս կետերից յուրաքանչյուրի մասին առավել մանրամասն կպատմենք։