 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 13 Հուլ. 2023 



 

 

 

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2023/07/PXL_20230623_071333118_0.jpg.webp?itok=uBMlJjFs)   



Վեոլիա Ջուր ընկերության այս տարվա Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով /ՊԿԱԾ – 2023/ նոր ջրագծերի կառուցման աշխատանքներ են սկսվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի, Տիչինայի և Հովնաթանի փողոցներում:

70 տարի առաջ կառուցված ջրագծերը ֆիզիկապես մաշված են, վթարային, առկա են հոսակորուստներ և ապօրինի միացումներ:

Թաղամասի այդ հատվածի խնդիրների արմատական լուծման համար Վեոլիան հատկացրեց 449 միլիոն դրամ, որի շրջանակներում փողոցներում կկառուցվի 6400 գծամետր 40-400 մմ-ոց խողովակաշար և 870 բաժանորդի ջրաչափեր կվերատեղադրվեն փողոցներում մոնտաժված անհատական դիտահորերում:

Այս պահին արդեն կառուցվել է 2500 գծամետր, աշխատանքներն ընթանում են մեծ ծավալով, որի ավարտից հետո կունենանք հուսալի և կառավարելի բաշխիչ ցանց, շահագործման ծախսերի կտրուկ նվազում, իսկ հոսակորուստների և ապօրինի միացումների վերացման արդյունքում վայկրյանում 25-30 լիտր ջրի տնտեսում: