 [     News listing ](/hy/norowtyownner "  News listing")

 10 Նոյ. 2026 



 

 

 

   ![ըիւըիօլ](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2026/11/6383.jpg.webp?itok=X6k2h1TO)   



Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրում մեկնարկել է ջրամատակարարման համակարգի վերակառուցման հերթական փուլը` նախատեսված 2026-2027 թվականների համար։ Վեոլիա Ջուր ընկերության «Մարտունի» շահագործման տեղամասը կառուցում է շուրջ 7200 գծամետր ջրագիծ, ինչը թույլ կտա լուծել տասնամյակների պատմություն ունեցող խնդիրները։ Բնակավայրը սնող 160 մմ մայրուղային ջրագիծը և 9 փողոցների ներքին ցանցը կառուցվել են դեռևս 1950-ական թվականներին։ Մաշված խողովակներն անցնում էին անհատական տնատիրությունների տարածքներով, ինչը գրեթե անհնարին էր դարձնում ցանցի վերահսկումն ու սպասարկումը։ Իրականացվող լայնածավալ աշխատանքների արդյունքում բնակավայրի 170 բաժանորդ կունենա կայուն, կանոնավոր և որակյալ ջրամատակարարում։ Կկանխվի վայրկյանում շուրջ 5-6 լիտր ջրակորուստ։ Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև անհատական ջրաչափական հանգույցների տեղադրումը, ինչը կապահովի ծախսվող ջրի թափանցիկ և հստակ հաշվառում։ Այս նախագիծը Լիճքի ջրամատակարարման ցանցի վերակառուցման հերթական փուլն է. նախորդ տարի Վեոլիա Ջուր ընկերությունն այստեղ արդեն իսկ փոխարինել էր շուրջ 3 կմ ջրագիծ։